ARAX – Իրան – Հայաստան բիզնես ֆորում

ARAX | Iran–Armenia Building & Construction Forum Իրան–Հայաստան բիզնես ֆորումը գործարար կապերի զարգացման, ներդրումային հնարավորությունների բացահայտման և Իրանի ու Հայաստանի շինարարության և քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչների միջև կայուն համագործակցության ձևավորմանն ուղղված մասնագիտական հարթակ է։
«Դարավոր կապեր, նոր հնարավորություններ» կարգախոսով անցկացվող սույն միջոցառումը նպատակ ունի մերձեցնել միմյանց երկու երկրների ներուժը՝ բացահայտելով համատեղ տնտեսական հնարավորությունների նոր ուղիներ։

Ֆորումը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերին՝(1405 աբան) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Այն նպատակաուղղված կլինի տնտեսական ոլորտի ներկայացուցիչների, շինարարական

կազմակերպությունների, ներդրողների, կառուցապատողների, ինչպես նաև քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտների մասնագետների միջև անմիջական կապերի հաստատմանը ՝ ստեղծելով նոր համագործակցությունների ձևավորմանն ուղղված բարենպաստ միջավայր։

ARAX-ը ձգտում է օգտագործելով երկու երկրների հարևանության, դարավոր կապերի և մասնագիտական ներուժի իրական հնարավորությունները՝ ստեղծել մասնագիտական և գործարար կապերի նոր հարթակ։ Հարթակ, որը կարող է գործարար հանդիպումը վերածել համատեղ փոխգործակցության, իսկ ներդրումային հնարավորությունը՝ գործնական նախագծերի իրագործման։

Միջոցառումը կազմակերպվում է Իրանի Սպահան նահանգի միջազգային ցուցահանդեսների ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բացահայտել համագործակցության և համատեղ առաջընթացի նոր հնարավորություններ։

Ինչո՞ւ պետք է մասնակցել այս բիզնես ֆորումին։

Արդյո՞ք Հայաստանի շուկան ունի բավարար գնողունակություն։
Ծրագրի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է իրական նախագծերի, շինարարական խոշոր ընկերությունների, դիստրիբյուտորների և հայկական ներմուծողների վրա։ Նպատակը պատահական վաճառքը չէ, այլ նախագծերի և մատակարարման ցանց մուտք գործելն է։

Ոչ։ Ծրագրի մոդելը հիմնված է B2B ձևաչափի վրա, և հանդիպումները նախապես կազմակերպվում են՝ հաշվի առնելով արտադրանքի տեսակը և հայկական կողմի պահանջները։

Ոչ։ Հիմնական նպատակներն են՝ գործարար բանակցությունների անցկացումը, արտադրանքի ներկայացումը որոշում կայացնողներին և միջոցառումից հետո հետագա համագործակցության ու կապերի զարգացումը։
Ծրագրի առանձին բաժին նվիրված է լոգիստիկային, մաքսային գործընթացներին, ստանդարտներին, փոխադրմանը և համագործակցության մոդելներին։
Ծրագիրը կենտրոնացած է հայկական կառուցապատողների, կապալառուների, ճարտարապետական գրասենյակների, դիստրիբյուտորների և ներմուծողների ներգրավման վրա։

Բիզնես ֆորումի ծառայություններ

Շինարարության և քաղաքաշինության ոլորտում համատեղ հնարավորությունների բացահայտում։

Քաղաքաշինական և շինարարական նախագծերի բացահայտում և ներկայացում՝ համատեղ ներուժի փոխգործակցության միջոցով ։

Գործարար համագործակցության (Joint Venture) ձևավորմանն ուղղված հանդիպումներ։

Կազմակերպությունների միջև գործընկերային համագործակցության ձևավորման հնարավորությունների քննարկմանն ուղղված մասնագիտացված հանդիպումների անցկացում։

Երկու երկրների ոլորտի ներկայացուցիչների B2B ֆորում։

Հայաստանի և Իրանի շինարարության ոլորտի ներկայացուցիչների միջև անմիջական և նպատակային կապերի հաստատում:

Նախագծերի և ներդրումային հնարավորությունների ներկայացում։

Ռեալ նախագծերի և ներդրումային հնարավորությունների ներկայացում համապատասխան ընկերություններին, կառուցապատողներին և ներդրողներին։

Համատեղ գործարար աշխատաժողովների անցկացում։

Հարթակի տրամադրում՝ Հայաստանի շուկայի, գործարար պահանջների, լոգիստիկայի, մաքսային ընթացակարգերի և համագործակցության հնարավոր ձևաչափերի վերաբերյալ տեղեկատվության ու գործնական գիտելիքների ձեռքբերման նպատակով։

Գիտելիքի, փորձի և տեխնոլոգիաների փոխանակում։

Շինարարության և քաղաքաշինության ոլորտներում մասնագիտական գիտելիքի, գործնական փորձի և նորարարական տեխնոլոգիաների փոխանակման ու փոխանցմանն ուղղված արդյունավետ կապերի ստեղծում։

Միջոցառման կազմակերպիչ՝

Սպահանի միջազգային ցուցահանդեսների ընկերություն։

Միջոցառման անցկացման վայրը՝

Հայաստանի Հանրապետություն, Երևան։

Միջոցառման անցկացման թվականը՝

2026 թվականի նոյեմբեր։

Կազմակերպիչներ և աջակիցներ

Բիզնես հարթակ

Միացեք Իրան-հայաստան բիզնես ֆորումի գործարար հարթակին։

Իրանի և Հայաստանի քաղաքաշինության ու շինարարության ոլորտների բիզնես ֆորում

Բիզնես ցանցին անդամակցության ձևաթուղթ